Կորոնավիրուսի նոր մուտացիան հայտնաբերել է եվրոպական 8 երկրներում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն:
«Կենսական նշանակություն ունի գործող պաշտպանական միջոցների ուժեղացումը»,- գրել է նա Twitter-ում։
ԱՀԿ-ի ներկայացուցիչը հավելել է, որ նոր մուտացիան, հավանաբար, տարածվում է երիտասարդ տարիքային խմբերի շրջանում: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է զգոնություն դրսևորել, քանի դեռ շարունակվում է COVID-19-ի նոր տարբերակի ուսումնասիրությունը: Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տեսակ է հայտնաբերվել, որ շատ արագ է տարածվում, սակայն չի համարվում ավելի վտանգավոր։